Այսօր Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում օրենսդիր մարմնի ղեկավար է ընտրվել Հանրապետական կուսակցության առաջնորդ, 44-ամյա Դավիթ Ուսուպաշվիլին։ 150 պատգամավորներից 88-ը պաշտպանել են նրա թեկնածությունը։
Սաակաշվիլու Միավորված ազգային շարժման ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել։
Իր ելույթում Ուսուպաշվիլին կոչ է արել իշխանությունը միավորել հասարակ ժողովրդի հետ, որպեսզի առավել լավ իմանան երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին և շարունակեն ժողովրդավարության գործընթացը։